Ո՞ւմ է ուզում վերադարձնել Փաշինյանը. «Իրավունք»


Ո՞ւմ է ուզում վերադարձնել Փաշինյանը. «Իրավունք»
Դեկտեմբեր 12 08:58 2025

«Իրավունք» թերթը գրում է. «Պարզվում է` ՔՊ նախընտրական ցուցակը լի է «կինդր սյուրպրիզներով» հենց ՔՊ-ականների համար:

Բանն այն է, որ Փաշինյանը որոշել է ՔՊ վերադարձնել ժամանակին աղմուկով հեռացած մի շարք նախկին համախոհների, որոնցից շատերը թեեւ կուսակցական չեն եղել, բայց հլու-հնազանդ ընդունել են ՔՊ, այսպես ասած, կրոնը, ավելին՝ իշխանական շարքերից դուրս շպրտվելուց հետո էլ սուս-փուս են մնացել:

Ահա այս օրերին նրանց հետ ուղիղ բանակցում է կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ խոստանալով յուղոտ պաշտոններ նոր կառավարությունում: