Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում


Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում
Դեկտեմբեր 11 10:32 2025

 Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում՝ փակ օդային տարածքի պատճառով, և ուղղվել է դեպի այլընտրանքային օդանավակայան։

 

Գիշերն անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է ավելի քան 170 չվերթ։

 

Ըստ «Բազա»-ի՝ Փաշինյանի «ACJ319»-ը մոտ մեկ ժամ պտտվել է Տվերի մարզի վրայով՝ սպասելով վայրէջքի թույլտվության, բայց այդպես էլ չի ստացվել։ Ինքնաթիռը, ի վերջո, ուղղվել է դեպի «Պուլկովո» օդանավակայան, որտեղ վայրէջք է կատարել Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 2:00-ին։ Փաշինյանը Գերմանիա կատարած այցից հետո թռչել է Մոսկվա և պատրաստվել է մասնակցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին։