17-ամյա աղջիկների մոտ թմրանյութի 64 փաթեթ է հայտնաբերվել. 16-ն էլ տեղադրել են Երևանի տարբեր թաղամասերում


17-ամյա աղջիկների մոտ թմրանյութի 64 փաթեթ է հայտնաբերվել. 16-ն էլ տեղադրել են Երևանի տարբեր թաղամասերում
Դեկտեմբեր 9 22:05 2025

ՆԳՆ-ից հայտնում են.

«Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 6-ի գիշերը՝ ժամը 03։00-ի սահմաններում, Հարավարևմտյան Բ-2 թաղամասի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, թմրամիջոց իրացնելու կասկածանքով Ոստիկանության Գվարդիայի գործընկերների հետ ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 17-ամյա երկու աղջիկների։

Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է 64 փաթեթ՝ ընդհանուր 61,19 գրամ քաշով։ Պարզվել է, որ նրանք 16 փաթեթ արդեն տեղադրել էին Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։

Կազմված փաստաթղթերը և ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին»։