«Ընդհանուր դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ չունենք»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով սուր շնչառական վարակներով պայմանավորված համաճարակային վիճակը։
Միաժամանակ նշեց, որ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20 տոկոսից ավելի են, այս դասարանները կարող են անցնել հեռավար ուսուցման։
«Մեր կրթության գործընկերի հետ ամենօրյա կապի մեջ ենք, այս հետմոնիտորինգի արդյունքներով դասարաններն ինքնուրույն կարող են անցել հեռավար դասապրոցեսի»,- ասաց Ա.Ավանեսյանը։
Ըստ նրա, եթե լինի համաճարակաբանական այնպիսի իրավիճակ, երբ ընդհանուր դասապրոցեսի մասին որոշում կայացնելու կարիք լինի, կանեն։
Ավանեսյանն ասաց, որ այսօր Հայաստանում շրջանառվում է գրիպի A տեսակի վիրուսը, որը բավականին ագերսիվ է։










