Դեկտեմբերի 9-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնին նվիրված տոներից մեկը՝ Հղություն Սուրբ Աստվածածնի:
«Սիրելինե՛ր, սիրով տեղեկացնում ենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ՝ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10:30-ին, Գյումրիի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում (Յոթ Վերք) Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցի նորաօծ Տեր Գառնիկ քահանա Ավոյանը:
Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը»,- ասվում է Շիրակի թեմի տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ Տեր Գառնիկը պետք է դեկտեմբերի 7-ին պատարագ մատուցեր Յոթ Վերքում, սակայն այդ օրը Նիկոլ Փաշինյանն էր այցելել այնտեղ՝ շրջիկ քահանայի ու Սրբազանների հետ։ Շիրակի թեմի բոլոր հոգևորականները հրաժարվել էին մասնակից դառնալ այդ պատարագին։










