Շիրակի թեմի երիտասարդաց միության անդամներ Տաթև Սարգսյանցն ու Մանյա Ղազարյանը «Ազատությանը» պատմել են, թե ինչպես է այսօր իրենց հաջողվել Գյումրիի Յոթ Վերք եկեղեցու երգչախմբի հատվածից բարձրաձայն հնչեցնել կաթողիկոսի ու թեմի առաջնորդի անուններն ու աննկատ մնալ հսկող իրավապահներից։
Վարչապետի ներկայությամբ այսօր պատարագ է մատուցվել Յոթ Վերքում, զեղչվեցին Գարեգին Երկրորդ վեհափառի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները:
Տաթև Սարգսյանցն ու Մանյա Ղազարյանը, սակայն, պատարագի ընթացքում հնչեցրել են Վեհափառի ու կալանավորված արքեպիսկոպոսի անուններն ու դուրս չեն բերվել Յոթ Վերքից:
Նշենք, որ քաղաքացիներից մեկը կաթողիկոսի անունը հնչեցնելուց հետո դուրս էր հրավիրվել եկեղեցուց:










