Մեկ մարդ մեզ չի կարող երկարաժամկետ պառակտել. Նարեկ Կարապետյան


Մեկ մարդ մեզ չի կարող երկարաժամկետ պառակտել. Նարեկ Կարապետյան
Դեկտեմբեր 7 16:15 2025

Ինչպես ամեն կիրակի, այսօր ևս «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը չի զեղչվել։

Aysor.am-ի թղթակիցը նկատեց, որ Նարեկ Կարապետյանը այս պատարագին ևս նստել էր եկեղեցու հետնաբեմ տանող աստիճաններին: Նշենք, պատարագից հետո իշխանական պատգամավորները քննադատել էին Կարարապետյանի ներկայությունը` այն որակելով «չստացված շոու»:

Պատարագի ավարտին լրագրողներին հաջողվել է մի քանի հարց ուղղել Նարեկ Կարապետյանին։

«Մեր ձևով» ժողովրդավարական շարժման համակարգողը նախ պարզաբանեց, որ վերջին 10 տարում ամեն կիրակի է պատարագի մասնակցում Սուրբ Սարգիսում, միշտ աստիճանների վրա է նստում։ «Իրենք պարզապես ինչ-որ բան պետք է ասեին, դա են ասել»,-արձագանքեց նա:

Նարեկ Կարապետյանի խոսքով`«մեկ մարդ չի կարող մեզ երկարաժամկետ պառակտել։ Կարճաժամկետ կարող է ինչ-որ բան անել, բայց երկարաժամկետ՝ ոչ»:

«Դուք տեսաք մարդկանց էմոցիաները, շատ ոգևորող էր, որ կրկին համերաշխություն իջավ ժողովրդի վրա, մարդիկ համերաշխ, միասին պատարագի մասնակցեցին առանց որևէ հակադրությունների, առանց պառակտման, ինչպես միշտ նրանք հոգևոր սնունդ ստացան»,- նշեց նա:

Մանրամասները` տեսանյութում: