Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին բռնազավթված է այս պահին. Տեր Հուսիկ


Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին բռնազավթված է այս պահին. Տեր Հուսիկ
Դեկտեմբեր 7 10:04 2025

Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին բռնազավթված է այս պահին։ NEWS.am–ի հետ զրույցում ասաց Գյումրիի Սուրբ Աստվածածին եկեղեցու (Յոթ վերք) եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հուսիկ քահանա Գրիգորյանը։

«Տեղի ունեցողը պետք է սովորեցնի, թե ինչ պիտի չանենք ու ինչ եզրակացությունների առիթ ունենանք։ Շիրակցու համար այսօր շատ ցավալի օր է, ավերիչ երկրաշարժի օրն է։ Ու հիմա նույն ավերածության պահն ես ապրում հոգեպես։ Տեղեկություններ կան, որ Արարատյան թեմից մի հոգեւորական է պատարագը մատուցելու, տեր Արարատ կարծեմ»,– ասաց Տեր Հուսիկը։