«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Ասուլիսից ընդամենը 2 օր անց, Եպիսկոպոսաց ժողովի շեմին ԱԱԾ-ն ձերբակալեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին եւ դիմեց դատարան՝ կալանքի միջնորդությամբ, որը քննելու է տխրահռչակ դատավոր Մասիս Մելքոնյանը։ Կալանավայրերում արդեն 4 սրբազան է նստած։
Արշակ արքեպիսկոպոսին մեղադրում են «թմրանյութերի իրացման» հոդվածով, բայց անգամ մեղադրանքը դրա մասին չէ․ իբրեւ թե 2018-ին կաթողիկոսի դեմ պայքարող ինչ-որ անձի ուսապարկում թմրանյութ են դրել՝ սրբազանի հանձնարարությամբ։ Բայց ուշագրավն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի։ ԱԱԾ են հրավիրվում սրբազաններ՝ «զրույցի», ԱԱԾ աշխատակիցն այցելում է քահանաներին՝ առաջարկում պատարագի ժամանակ չհնչեցնել Վեհափառի անունը։ Օրերս ոչ արմատական ընդդիմադիրներից մեկը պատմեց, որ իր գրասենյակ է այցելել մի անձ, ներկայացել որպես «տվյալ տարածքի ԱԱԾ պատասխանատու» եւ «զրուցել» իր հետ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ ՝ 05 12․ 25 թ










