«Ես կարծում եմ, որ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն ոչինչ ավելի մեծ վնաս չի հասցնում, ինչպես Կտրիճ Ներսիսյանի ներկայությունը»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դա պահանջի ժանր չէ, որ ինչ-որ մեկը պահանջում է Կտրիճ Ներսիսյանի հրաժարականը: Մենք ասում ենք, որ պրոցես է սկսվել և նա պետք է գնա այդտեղից: Այստեղ ընտրության հարց չէ՝ ինքը հրաժարական կտա՞, թե՝ ոչ, ինքը պետք է գնա այդտեղից»,- պնդեց Փաշինյանը:
Հարցին՝ հնարավո՞ր չէր իշխանություն-եկեղեցի հակամարտությունը լուծել ոչ հրապարակային, առանց աղմուկի, Փաշինյանը նախ արձագանքեց, որ աղմուկն առողջացնող է, ապա նշեց՝ «ես հրապարակային գործիչ եմ և կուլիսային գործելակերպը չի մտնում իմ աշխատաոճի մեջ։
Ըստ կառավարության ղեկավարի՝ ժողովրդավարական երկրները չպետք է հրապարակային քննարկումներից խուսափեն:
Փաշինյանի համոզմամբ՝ կաթողիկոսի ներկայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում աղետալի վնաս է հասցնում Հայաստանյաց Առաքելական Եկեղեցուն:










