Դեկտեմբերի 11-ին տեղի կունենա «Առաջարկ Հայաստանին»-ի շրջանակներում հայտարարված երիտասարդական մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը․ Տոնոյան (տեսանյութ)


Դեկտեմբերի 11-ին տեղի կունենա «Առաջարկ Հայաստանին»-ի շրջանակներում հայտարարված երիտասարդական մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը․ Տոնոյան (տեսանյութ)
Դեկտեմբեր 3 22:48 2025

Դեկտեմբերի 11-ին տեղի կունենա «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում հայտարարված երիտասարդական մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում լավագույն գաղափարների հեղինակները կպարգևատրվեն։

Գրել է Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։

««Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում հայտարարված երիտասարդական մրցույթի ամփոփման գործընթացը մոտենում է եզրագծին։ Ինչպես քիչ առաջ արված հայտարարության մեջ ընդգծել է մրցույթի գաղափարի հեղինակ Գագիկ Ծառուկյանը, վերջնարդյունքը 100 տոկոս լինելու է արդար, անաչառ ու օբյեկտիվ։

Մրցութային հանձնախումբն օրեր շարունակ մանրակրկիտ ուսումնասիրել է բոլոր հայտերը և ընտրել լավագույնները։

Դեկտեմբերի 11-ին տեղի կունենա մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում լավագույն գաղափարների հեղինակները կպարգևատրվեն»։