Երևան ժամանող 3 չվերթ հարկադիր վայրէջք է կատարել Թբիլիսիում


Երևան ժամանող 3 չվերթ հարկադիր վայրէջք է կատարել Թբիլիսիում
Դեկտեմբեր 3 13:54 2025

Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայրէջք կատարել Երևանում․ պատճառն անբարենպաստ եղանակային պայմաններն են՝ խիտ մառախուղը։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում նշեց «Զվարթնոց» հանրային կապերի պատասխանատու Լուսինե Մողրովյանը։ 

«Խիտ մառախուղ է մեզ մոտ։ Մի քանի չվերթեր փորձում են վայրէջք կատարել»,- նշեց Մողրովյանը։ 

Նրա խոսքով՝ 3 ինքնաթիռներ վայրէջք են կատարել Թբիլիսիի օդանավակայան։ Խոսքը Դուբայից, Մոսկվայից և Աբու Դաբիից չվերթներ կատարող ինքնաթիռների մասին է։ 

Հարցին՝ ի՞նչ է լինելու Թբիլիսիում վայրէջք կատարած ինքնաթիռների ուղևորների հետ և ինչ ժամկետներում կհասնեն Երևան, Մողրովյանը արձագանքեց. «Դա պետք է ավիաընկերությւոններից ճշտել»։ 

Նշենք, որ ըստ Զվարթնոց օդանավակայանի կայքի՝ ուշացումներ են արձանագրվել Շարմ Էլ Շեյխիս, Մոսկվայից, Նեապոլից, Աբու Դաբիից, Լառնակայից, Թբիլիսիից և Եկատիրինբուրգից Երևան ժամանող դռիչքների դեպքում։ Ոշացումներ են արձանագրվել նաև Երևանից Թբիլիսի, Դուբայ, Լառնակա, Աբուդաբի, Եկատիրինբուրգ ուղղություններով թռիչքների դեպքում: