Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջի մեկնարկով՝ ճանապարհներին սկսվել է ուժեղացված վերահսկողություն


Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջի մեկնարկով՝ ճանապարհներին սկսվել է ուժեղացված վերահսկողություն
Դեկտեմբեր 3 10:54 2025

Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարականով ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության։

«Հիշեցնենք՝ նոյեմբերի 15-ից մարտի 31-ը տրանսպորտային միջոցները բացառապես ձմեռային անվադողերով վարելը պարտադիր պահանջ է․ պարեկային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով հայտնաբերում և վարչական պատասխանատվության են ենթարկում խախտում կատարած վարորդներին։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ՆԳ նախարարությունը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները, անհրաժեշտության դեպքում զանգել՝ 911 կամ 102»,-հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։