Ես իմ երդմանը մնացի հավատարիմ, իսկ դու՞. Տեր Զարեհի ակնարկը


Ես իմ երդմանը մնացի հավատարիմ, իսկ դու՞. Տեր Զարեհի ակնարկը
Դեկտեմբեր 2 11:17 2025

Տեր Զարեհ քահանա Աշուրյանը, ով Մասյացոտնի թեմում էր ծառայություն իրականացնում, իսկ այժմ հոգևոր ծառայության է նշանակվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում, գրառում է արել՝ ընդգծելով՝ «հուսամ՝ խոսքս կգտնի իր հասցեատիրոջը»։

 

«Ես իմ երդմանը մնացի հավատարիմ, իսկ դու՞։

 

Ասում էիր, որ կրկնեմ քո խոսքերն. «երդվում եմ մնալ հավատարիմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Նրա Ազգընտիր Գահակալին և նվիրապետական կարգին»։

 

Ես հավատարիմ եմ, իսկ դու՞։

 

Ասում էիր, որ ձեռքս Սուրբ Գրքին դնեմ և քո խոսքերով բառացի կրկնեմ այն, ինչ ես բառացի կրկնեցի և տառացի պահում եմ, իսկ դու՞։

 

Այն, ինչ ես տեսա, շատ էժան էր։

 

Ահա, թե ինչ արժես դու...»,- գրել է Տեր Զարեհը։

 

Ճիշտ է, Տեր Հայրը բառացի չի նշել, թե ում են ուղղված իր խոսքերը, սակայն ակնհայտ է՝ խոսքերի հասցեատերը Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն է։