Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանում նոյեմբերի 28-ից բռնկված հրդեհները շարունակվում են։
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ բռնկումը գտնվում է լեռնային, դժվարանցանելի տեղանքով տարածքում։
«Չնայած այն հանգամանքին, որ քամոտ եղանակը դժվարացնում է հրդեհի մարումը, աշխատանքները շարունակվում են», -ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ասվում է հայտարարության մեջ։










