Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն․ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են


Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն․ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Դեկտեմբեր 1 08:29 2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

 

Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։

Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։

 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։