«Մանումենտցի Դավիթիկի» վիճակը ծանր է. այս պահին գտնվում է վիրահատարանում


«Մանումենտցի Դավիթիկի» վիճակը ծանր է. այս պահին գտնվում է վիրահատարանում
Նոյեմբեր 28 22:03 2025

«Մանումենտցի Դավիթիկի» վիճակը ծանր է, նրան այս պահին վիրահատում են։

Այսօր՝ նոյեմբերի 28–ին, տեղի ունեցած դեպքի վերաբերյալ NEWS.am–ին «Միքայելյան» Վիրաբուժության Ինստիտուտից մասնավորապես հայտնել են. «Այսօր` ժամը 18։50–ին հիվանդանոց է բերվել 1 քաղաքացի` 43-ամյա Ի.Դ.–ն, հրազենային վիրավորումով, ծանր վիճակում։ Այս պահին գտնվում է վիրահատարանում»։

 

Ավելի վաղ Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ այսօր՝ նոյեմբերի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Կա վիրավոր՝ քրեական պատմություններով հայտնի «Մանումենտցի Դավիթիկ» մականվամբ Դավիթ Իսպիրյանը։