Երեկ մամուլում տարածվեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարություն, որով վերջիններս Վեհափառ Հայրապետից պահանջում են, որ Արշակ Սրբազանը լքի Մայր Աթոռը։
Ըստ այդ հայտարարության՝ փորձաքննությամբ հաստատվել է Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսանյութերի իսկությունը։
Հայտարարության տակ, ի թիվս այլոց, նշված էր նաև Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի անունը։
Բացի այդ, բարձրաստիճան հոգևորականներն ավելի ուշ կառավարության շենքում հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ևս նրանց թվում էր։
Դադիվանքի նախկին վանահայր տեր Հովհաննես Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ գնահատական է տալիս այս ամենին։
«Ես հարցերին չեմ պատասխանում։ Որոշել եմ որևէ հարցի չպատասխանել»,-Aysor.am-ին ասաց տեր Հովհաննեսը։










