Կազաչի հատվածում բռնկված հրդեհը մարվել է․ նոր օջախներ չկան․ ՆԳՆ Փրկարար ծառայություն


Կազաչի հատվածում բռնկված հրդեհը մարվել է․ նոր օջախներ չկան․ ՆԳՆ Փրկարար ծառայություն
Նոյեմբեր 26 23:47 2025

Սոցցանցերում և լրատվական կայքերում տարածվում են Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի հարակից անտառում բռնկված հրդեհին վերագրվող տեսանյութեր:

Նշված համայնքի հարակից Կազաչի (Տավուշի և Լոռու մարզերի միջև) տարածքում բռնկված հրդեհը ժամեր առաջ մարվել է, և այս պահին, նշված հատվածում հրդեհի նոր օջախներ չկան: Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։