Շիրակի մարզում թոշակառու կինը գпղшցել է հարևանի աքլորները, իսկ շունը՝ հավերը


Շիրակի մարզում թոշակառու կինը գпղшցել է հարևանի աքլորները, իսկ շունը՝ հավերը
Նոյեմբեր 26 22:45 2025

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 16-ին գողության դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արթիկի բաժին է դիմել Արագածոտնի մարզի բնակիչ 56-ամյա Տիգրան Չ․-ն և հայտնել, որ գողացել են իր 2 աքլորները և 2 հավերը, ինչը տեսախցիկը ֆիքսել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ արդեն տեղում Տիգրան Չ․-ն հայտնել է, որ տան դիմացի փողոցից 2 հավին տարել է շունը, իսկ ժամը 15։45-ի սահմաններում 2 աքլորին նույն փողոցից տարել է իր հարևանուհի 65-ամյա Մարիետա Մ․-ն՝ պատճառելով 20 հազար դրամի վնաս։

Դեպքի փաստով՝ ոստիկանության Արթիկի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին: