«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․
«Երևանի օդը կրկին վտանգավոր է
Մինչ քաղաքի ղեկավարները փորձում են համոզել, թե «նախկինում էլ այսպես է եղել, այսինքն՝ նախկիններն են մեղավոր», իրականում մենք այսօր ենք շնչում վտանգավոր օդ։ Աղտոտվածության մակարդակը հասել է «անառողջ» ցուցանիշների․ մարդիկ բառացիորեն թունավորվում են իրենց քաղաքում։
Եվ եթե այս ամենին գումարում ենք նաև վերջին տարիների անհամաչափ ծառահատումները, պարզ է դառնում՝ օդը ինչու է այսքան ծանր։ Քաղաքը կորցնում է իր բնական ֆիլտրը, ստվերը, թթվածինը։
Երթևեկություն, շինարարություն, վերահսկողության բացակայություն, ձմեռային վառումներ և հիմա էլ ծառերի կտրումը՝ սա է իրական պատճառն, ոչ թե «նախկինները»։
Քաղաքը պետք է ղեկավարել, ոչ թե՝ արդարանալ։ Մարդկանց առողջությունը չի կարող լինել երկրորդական»։










