ՆԳՆ-ն արձագանքել է Փրկարար ծառայության ղեկավար, գեներալ Կամո Ցուցուլյանի որդու՝ ինքնասպանության փորձ կատարելու մասին տեղեկություններին։ ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ օդաճնշիչ ատրճանակի հետ անզգույշ վարվելու հետևանքով քաղաքացին վնասվածք է ստացել և տեղափոխվել բժշկական կենտրոն: «Որևէ միջադեպ տեղի չի ունեցել, իսկ ինքնասպանության փորձի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,-նշեցին ՆԳՆ-ից։










