Կոնկրետ Տավուշի մարզում չորս կետերում բռնկված հրդեհներից մեկը՝ «Կազաչի» հատվածի հրդեհը մեկուսացված է. լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ըստ նրա՝ մյուս հատվածներում փրկարարները ինտենսիվորեն աշխատում են, ներգրավված են շուրջ 700 փրկարար ծառայողներ։ «Նաև մեր գործընկեր կառույցներից՝ Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության աշխատակիցներ, բնակիչներ, ոստիկաններ։ Ներգրավված է նաև ՊՆ ուղղաթիռը, որն անդադար թռիչքներ է կատարում»,-ասել է նա։
Հրդեհների պատճառը, մասնագետների կարծիքով, չոր կլիման է։
Ինչ վերաբերում է հրդեհաշիջման աշխատանքներին միջազգային գործընկերների ներգրավելու հնարավորությանը, ՆԳՆ խոսնակն ասաց, որ այս պահի դրությամբ ունեն բավարար ուժեր՝ իրականացնելու հրդեհաշիջման աշխատանքները։










