Երևանում 27-ամյա վարորդը BMW-ով դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Renault Logan-ին, վերջինի մեջ քնած վարորդը տեղում մահացել է


Երևանում 27-ամյա վարորդը BMW-ով դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Renault Logan-ին, վերջինի մեջ քնած վարորդը տեղում մահացել է
Սեպտեմբեր 30 10:00 2017

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում Շիրակի մարզի Աշոցք գյուղի բնակիչ՝ 27-ամյա Արթուր Եղոյանը Բաղրամյան պողոտայի 47 հասցեի դիմաց իր վարած BMW մակնիշի 82 AA 028 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Renault Logan մակնիշի 535 LD 61 համարանիշի ավտոմեքենային, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով Renault-ը առաջ է ընթացել, բախվել մայթեզրի բետոնե հատվածին և հայտնվել կանաչ զանգվածում, իսկ ավտոմեքենայի մեջ գտնվող Երևան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ՝ 66-ամյա Աշոտ Աբրահամյանը տեղում մահացել է։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն աշխատում էր «Արքայորդի» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ, ավտոմեքենան էլ շահագործվում էր որպես տաքսի, և նա ավտոմեքենայի մեջ քնած է եղել, երբ տեղի է ունեցել ողբերգական վթարը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում