Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Սրբազանը չի պատասխանում հարցին՝ հարո՞ւստ է, թե՞ ոչ։
«Ես հարուստ եմ հոգեպես, շատ հարուստ եմ»,- լրագրողներին ասաց Սրբազանը։
Սրբազանը Հայրը չհերքեց, որ Jaguar է վարում, բայց ժամանակավոր է վարում, իրենը չէ։
Հարցին՝ իսկ ճի՞շտ է, որ գնացել է սալոն, ցանկացել է Jeep grand cherokee գնել, բայց «շատ ճոխ է թվացել, ավելի էժանն է գնել»՝ Սրբազանն արձագանքեց. «Այո՛, չէի կարող առնել, առա հինգ տարվա հնության ջիպ»։










