63-ամյա Գրիգորի Լեպսը տուն է գնել իր նախկին կնոջ՝ Աննա Շապլիկովայի համար։ Այս մասին լրագրողներին պատմել է երգիչը:
Նա բացատրել է, որ գնել է անշարժ գույքը, քանի որ խոստացել է. «Ես տուն եմ գնել իմ նախկին կնոջ՝ Աննայի համար։ Այն փոքր է, մոտ 500 քառակուսի մետր։ Որովհետև դա է, ինչ մենք խոստացել էինք։ Դա է, ինչի շուրջ մենք համաձայնության ենք եկել: Եթե տղամարդն ասում է, որ ինչ-որ բան կանի, նա պարտավոր է դա անել։ Հակառակ դեպքում նա պարզապես տղամարդ չէ»,- ասել է Լեպսը:

Նա և հարսնացուն՝ Ավրորա Կիբան դեռ պլանավորում են իրենց հարսանիքը։ «Ես ուզում եմ իմ հարսանիքը Մոսկվայում անել։ Կան շատ վայրեր, բայց լավագույնը Կարմիր հրապարակն է։
Հիշեցնենք, որ Գրիգորի Լեպսը գրեթե 20 տարի ամուսնացած է եղել Աննա Շապլիկովայի հետ, ում հետ նա ունի երեք երեխա՝ դուստրեր Եվան և Նիկոլը, և որդի Իվանը։ 2021 թվականին Լեպսը հանկարծ հայտարարեց Աննայից ամուսնալուծության մասին։ Հարցազրույցում երգիչը բաժանման համար մեղադրել է միայն իրեն՝ խոստովանելով, որ «շատ տգեղ է վիրավորել կնոջը», որը «հավատարմորեն ծառայել է իրեն մի քանի տասնամյակ»։











