Լինել զգոն և ուշադիր. Whatsapp հավելվածում Գագիկ Ծառուկյանի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել


Լինել զգոն և ուշադիր. Whatsapp հավելվածում Գագիկ Ծառուկյանի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել
Նոյեմբեր 24 13:19 2025

Օրերս Whatsapp հավելվածում Գագիկ Ծառուկյանի անունով օգտահաշիվ է բացվել, որից հաղորդագրություններ են ուղարկվում տարբեր մարդկանց, հայտնել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ այս օգտահաշիվը որևէ առնչություն չունի Գագիկ Ծառուկյանի հետ և հերթական խարդախության դրսևորում է։ Սա շատ ստոր ու էժան գործելաոճ է, որը խիստ դատապարտելի է։

Բոլորին կոչ եմ անում լինել զգոն և ուշադիր։ Իսկ մենք հետամուտ ենք լինելու պարզելու համար, թե ո՞վքեր են կանգնած այս խարդախության հետևում, քանզի նման զանցանքի հեղինակներն օրենքով սահմանված կարգով պետք է ենթարկվեն պատասխանատվության»,- գրել է նա։