Նախորդ գիշեր արձանագրեցինք օդի որակի էական վատթարացում՝ պայմանավորված ՀՀ տարբեր հատվածներում խոշոր հրդեհներով․ Ավինյան


Նախորդ գիշեր արձանագրեցինք օդի որակի էական վատթարացում՝ պայմանավորված ՀՀ տարբեր հատվածներում խոշոր հրդեհներով․ Ավինյան
Նոյեմբեր 24 09:59 2025

Նախորդ գիշեր արձանագրեցինք օդի որակի էական վատթարացում՝ պայմանավորված ՀՀ տարբեր հատվածներում խոշոր հրդեհներով։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

 

«Այս տեսակ հրդեհներն ու իրենցից արտանետված տոքսինները էականորեն ավելի վտանգավոր են, քան շինարարական փոշին, այն փոշին, որի դեմ ինտենսիվորեն պայքարում ենք։

Տեսել եք բակերում հավաքում են տերևներն ու աղբը և վառում, սիրելի երևանցիներ, դա առաջին հերթին թունավորում է ձեզ, ձեր միջավայրը, երեխաներին։ Պետք է հասկանանք թունավորման աստիճանը։ Շինարարական փոշին մոտ 3-5 անգամ նվազ վնասակար է»,-ասել է Ավինյանը։