ՆԳՆ-ից հայտարարություն են տարածել.
«Ներքին գործերի նախարարությունը հորդորում է համայնքների բնակիչներին արոտավայրերում չոր խոտերի և ցանքատարածքների մաքրման ընթացքում խուսափել այրումներից, չառաջացնել լրացուցիչ հրդեհավտանգ իրավիճակներ։
Կրկին հիշեցնում ենք խոզանների այրման վնասակար հետևանքների մասին՝ ակնկալելով համընդհանուր պատասխանատու վերաբերմունք։
Խոզանների այրումը վնասում է հողը, իջեցնում է հողի բերրիությունը.
Այրման ազդեցությունը մարդու առողջության վրա նույնպես բացասական է.
Այրման ընթացքում ոչնչանում, տուժում է կենսաբազմազանությունը, թուլանում է էկոհամակարգի ինքնավերականգնման ունակությունը։
Հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել»։










