«Հրապարակ» թերթը գրում է ․Մոտ 3 տարի առաջ կառավարության եւ Կենտրոնական բանկի համատեղ աշխատանքի արդյունքում հիմնադրվեց «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամը, որի ղեկավար նշանակվեց ԿԲ նախագահի նախկին տեղակալ, նախկին իշխանությունների կարկառուն ներկայացուցիչ` էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը։
Գործակալության նպատակն է՝ նպաստել էլեկտրոնային թվային հասարակության ձեւավորմանը, էլեկտրոնային տնտեսության խթանմանը եւ հասարակության թվային փոխակերպմանը, այլ կերպ ասած՝ տարբեր ոլորտների ինֆորմացիայի թվայնացումը:
Հիմնադրամի աշխատակիցներից մեկը մեզ պատմեց, որ Ներսես Երիցյանն իր հախուռն խառնվածքի պատճառով հիմնադրամի աշխատանքը սոդոմ-գոմորի է վերածել, խճճել: Եվ պատճառն իր կասկածամտությունն է` նա իր ենթականերին 3 ամսից ավելի թույլ չի տալիս նույն պաշտոնում աշխատել, ինչի պատճառով էլ համակարգն անվերջանալի ցնցումների մեջ է ընկնում: Մինչեւ հին աշխատողներին փոխարինողները հունի մեջ են ընկնում, ժամանակ է անցնում, բայց Երիցյանը սրանց էլ է ազատում պաշտոնից։ Թե ինչու, հստակ պարզաբանում չի տալիս, փոխարենը համեմատականներ է անում համաշխարհային մեծության մասնագետների հետ եւ պահանջում, որ իր աշխատողներն էլ նման մոտեցում ցուցաբերեն:
Այս ամենի արդյունքում մեծ գումարներ են ստանում ԿԲ-ից, սակայն համապատասխան ծավալի աշխատանք հաստատապես չեն անում։ Գործակալությունը տեղակայված է «Էրեբունի պլազայի» հարկաբաժիններից մեկում, Երիցյանի գոռգոռոցներն ամեն օր ըմբոշխնում են նաեւ հարեւանները, ասում են՝ աշխատակիցներն արդեն ամաչում են մոտակայքում աշխատողներից
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ այսօրվա համարում










