Նոյեմբերի 12-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերվել է երեխայի դի: Այս մասին հայտնում է Shamshyan-ը։
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 07:40-ի սահմաններում, իրենց տանը հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել 5 ամսական տղա երեխան:
Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:










