Բժիշկներին հաջողվել է փրկել 3-րդ հարկից վայր ընկած երեխայի կյանքը


Բժիշկներին հաջողվել է փրկել 3-րդ հարկից վայր ընկած երեխայի կյանքը
Նոյեմբեր 15 23:44 2025

Բժիշկներին հաջողվել է փրկել 3-րդ հարկի պատշգամբից   վայր ընկած 2 տարեկան երեխայի կյանքը։ Դեպքը երեկ Գյումրիում էր տեղի ունեցել։

 

Երեխան տեղափոխվել էր Երևանի «Մուրացան» հիվանդանոց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  երեխայի առողջական վիճակում դրական դինամիկա է արձանագրվել։

 

Այս պահին կյանքին վտանգ չի սպառնում, բայց փոքրիկը պետք է մնա բժիշկների հսկողության տակ։