Չնայած «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քաղաքական հետապնդումներին ու Antifake.am-ի խոսքը լռեցնելու՝ իշխանության փորձերին, փոդքասթը կշարունակի մնալ եթերում։
«Իմնեմնիմի»-ն այսօր կվարեն Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի պաշտպանները՝ Ռուբեն Մելիքյանն ու Արսեն Բաբայանը։
«Լրատվամիջոցից ողջ տեխնիկան առգրավող ճղճիմ ռեժիմի համար վատ լուր ունենք. «Իմնեմնիմին» շարունակելու է մնալ եթերում։ 2-րդ «արտակարգ եթերաշրջանի» 1-ին հերթապահները լինելու ենք մենք՝ Վազգենի ու Նարեկի պաշտպանները»,- հայտնել է պաշտպաններից Ռուբեն Մելիքյանը։











