«Հրապարակ» թերթը գրում է ․ Վերջին շրջանում ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի նկատելի պասիվության ֆոնին ակնառու է դարձել փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի գերակտիվությունը՝ ոչ միայն ԱԺ նիստերի դահլիճում՝ ընդդիմադիրների հետ շփումներում, այլեւ՝ համացանցում: Նա դարձել է ամեն ինչի մասնագետ եւ ամեն օր իր հեղինակավոր կարծիքն է ներկայացնում։ Թիմում Ռուբինյանի պահվածքն ընկալվել է որպես հայտ` ԱԺ նախագահի պաշտոնում, հաջորդ ժամկետի համար: Կարծիք կա, որ Փաշինյանը քաստինգ է հայտարարել այդ պաշտոնի համար եւ թեկնածուների փնտրտուք է սկսել:
Չափանիշներն են` իրեն հավատարմությունը, իր որոշած թիրախներին թունդ հայհոյելը, իր ձեռնարկած միջոցառումներին ակտիվ մասնակցելը, եւ հիմա սկսվել է ինքնառաջադրման փուլը։ Սակայն ՔՊ-ում համոզված են, որ Ռուբինյանը «չի ձգում» այդ պաշտոնի համար․ նա աչքի է ընկնում իր հախուռն, կոնֆլիկտային բնավորությամբ եւ չի կարող օրենսդիր կառույցը ղեկավարել։ Մյուս թեկնածուն ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն է, սակայն նա էլ շատ է վարկաբեկված
ՔՊ-ում որոշել են, որ Փաշինյանի սրտի թեկնածուն այս պահին ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցն է, որը Փաշինյանի կաբինետի գորշ կարդինալներից է եւ հիմա կուսակցական աշխատանքներով է զբաղված: Այս ենթադրությունը բխում է նաեւ այն սիրուց, որ Փաշինյանը տածում է կին պաշտոնյաների նկատմամբ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 15․ 11․ 25 թ










