Վաղարշապատի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում արձանագրել են վարչական ռեսուրսի անխնա օգտագործում, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը։
Նրա կարծիքով՝ ընդդիմությունը Վաղարշապատում հաղթանակ է տոնելու։
«Քարոզարշավի ընթացքում հազարավոր մարդկանց շուրթերից լսել ենք՝ ինչպես ազատվել այս իշխանություններից: Մենք առաջարկում ենք գործիքակազմ. եղել ենք փողոցում, փողոցով չի ստացվել, հիմա կա ընտրական հնարավորություն։ Լիահույս եմ, հենց Վաղարշապատում հնարավոր է այդ հաղթանակը վերակերտել, ինչպես եղավ Գյումրիում, Փարաքարում, հետո նույն ընթացքը կշարունակենք արդեն ավելի մեծ մասշտաբով»,- շեշտեց Գալստյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են տեղի ունենալու։ Ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցությունը, որի Վաղարշապատի քաղաքապետի թեկնածուն Խաչիկ Մանուկյանն է։
Մանրամասները՝ տեսանյութում։










