Մարդը հունվարի 3-ին կա՛մ շատ կերել է, կա՛մ շատ խմել ու բժշկի կարիք ունի՝ ի՞նչ է անելու. Փաշինյան


Մարդը հունվարի 3-ին կա՛մ շատ կերել է, կա՛մ շատ խմել ու բժշկի կարիք ունի՝ ի՞նչ է անելու. Փաշինյան
Նոյեմբեր 14 15:46 2025

«Նախարարությունն արդեն կազմել է դեղերի ցանկը, հաշվարկել է փոխհատուցման միջին գները, և համակարգը այնպես է կառուցված, որ քաղաքացիները հնարավորություն ունենան ընտրություն կատարել»,-կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով առողջության ապահովագրության համընդհանուր համակարգի ներդրամն մասին օրենսդրական փաթեթը։

Փաշինյանը բացատրեց, թե հունվարի 1-ից ինչ է փոփոխվելու շարքային քաղաքացիների համար՝ համեմատած նախորդ տարիների հունվարի 2, 3 կամ 4-ի հետ։

Նա առողջապահության նախարարին հարցրեց. «Մարդը հունվարի 3-ին կա՛մ շատ կերել է, կա՛մ շատ խմել ու բժշկի կարիք ունի՝ ի՞նչ է անելու»։

Անահիտ Ավանեսյանը պարզաբանեց.«Եթե գրանցում են շտապօգնության կանչ՝ կգան ու նրան կտեղափոխեն հիվանդանոց, այնտեղ հասնելուն պես՝ նրան ապահովագրության շրջանակներում կտրամադրեն առաջնային բուժօգնություն, կարիք լինի վիրահատության կամ հիվանդանոցային բուժօգնության՝ այդ հատվածը ևս ապահովագրությունը կփակի»։