«Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամները՝ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի գլխավորությամբ, մարզային այցելությունների շրջանակում հանդիպումներ են անցկացնում


«Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամները՝ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի գլխավորությամբ, մարզային այցելությունների շրջանակում հանդիպումներ են անցկացնում
Նոյեմբեր 14 14:02 2025

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամները՝ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի գլխավորությամբ, մարզային այցելությունների շրջանակում հանդիպումներ են անցկացնում տարբեր համայնքների բնակիչների հետ՝ հավաքագրելով նրանց սոցիալ-տնտեսական խնդիրները և քննարկելով նախաձեռնության ծրագրային դրույթները։ Հավաքագրված հարցերը համակարգվում և դասակարգվում են ըստ հրատապության։Բագարան համայնքում արձանագրվել են մի շարք առաջնահերթ լուծման ենթակա խնդիրներ, որոնց վերաբերյալ նախաձեռնությունը դիմել է ՀՀ կառավարությանը և համապատասխան պետական մարմիններին, որպեսզի դրանմց արագ և արդյունավետ լուծում տրվի՝ կանխելով հնարավոր հետագա բացասական զարգացումները։