ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է«Անտիֆեյքի»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանին:
«Հասկանալի է, որ նրա նկատմամբ հետապնդումները Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ գործողությունների համատեքստում են, իսկ նպատակը ընդդիմադիր հարթակի` պրոցեսներից դուրս բերումն է:
Այս ամենի հաջորդ սերիան էլ նույն լրատվականի մեկ այլ լրագրողի` Իշխան Խոսրովյանի ձերբակալությունն է, որն իրականացվեց առավոտյան:
Ազատություն` բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է Աբրահամյանը։










