«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՆԳՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնապես հայտնեցին, որ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Ռուբեն Թաթուլյանին հայտնաբերել եւ ձերբակալել են։ Նրա հայտնաբերման մասին տեղեկատվությունը պատշաճ կարգով փոխանցվել է Դատախազությանն ու հետախուզումը նախաձեռնողին։
ՀՀ Քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին պարզաբանեցին, որ իրենց վարույթում Ռոբսոնի վերաբերյալ գործ չունեն:
Ռուսաստանում Թաթուլյանը հետախուզման մեջ է «Սպանություն», «Խարդախություն» եւ «Հանցավոր համայնքի կազմակերպում» հոդվածներով։ Ռուսական դատարանը նախկինում նրա նկատմամբ հեռակա կարգով խափանման միջոց էր ընտրել կալանքը։Նշվում է, որ գործարարը Հայաստանի քաղաքացիություն ունի։
Իսկ թե ինչու են ձերբակալել, ինչ հիմքով են ազատ արձակել՝ իրավապահները դեռ լռում են:
«Ժողովուրդ» օրաթերթը հետեւողական կլինի՝ պարզելու եղելությունը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:










