Վաղարշապատ համայնքի սիրե՛լի բնակիչներ, շուտով մեր համայնքում տեղի են ունենալու ավագանու ընտրություններ, մենք միասին ընտրելու ենք մեր քաղաքի ապագան։Մենք ունենք նման վիճակ. կամ երկրի հակառակ կողմից եկածները նորից գալու են խավարը որպես լույս ներկայացնել, պարտությունը որպես հաղթանակ ներկայացնել, անկումները ներկայացնել թռիչքներ, կամ մենք միասին իրական հաղթանակներ ենք ունենալու, միասին կարողանալու ենք կերտել արժանապատիվ ապագա, ցույց ենք տալու, որ հայը տերն է իր երկրի, իր արժեքների:
Մենք ցույց ենք տալու, որ էջմիածինցին, Վաղարշապատ խոշորացված համայնքի ցանկացած բնակիչ տերն է Մայր Աթոռի, և այդ ղողանջները, որոնք պարբերաբար հնչում են մեր քաղաքի վրա, դրանք հաղթության նոր արշալույսներ են բերելու։
Ափսոս, ես չկաողացա շատերիդ հետ հանդիպել, զրուցել․ այս կարճ ժամանակահատվածն իսկապես այդ հնարավորությունը չէր տալիս, բայց մեր ապրած կյանքը ձեր աչքի առջև է եղել, և մենք միասին կարողանալու ենք հաղթական ընթացք կերտել, մենք միասին կարողանալու ենք ունենալ հավերժությունը՝ այն հավերժությունը, որի համար մեր քաջերն իրենց կյանքը զոհաբերցին։ Լինելու է այդ օրը, և մենք կեղծ խաղաղությանը հակադրելու ենք իրական, արժանապատիվ խաղաղություն։
Վաշարշապատի համայնքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյան










