«Այս ձախողման հեղինակն այս ամբիոնից հպարտորեն ասում է, որ Արցախից ազատվելով, փրկել են Հայաստանի հանրապետության պետականությունը»,-ԱԺ ամբիոնից ունեցած ելույթի ժամանակ Ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նա նկատեց, որ այդ ամենի համար պատասխանատուները այսօր էլ ԱԺ ամբիոնից խոսում են հայ ժողովրդի համար կեղծ խաղաղության մասին՝ իրականում երկիրը տանելով նոր փորձությունների և կորուստների։
«Ատելության գեներատոր իշխանության ներկայացուցիչները, գիշեր-ցերեկ, ամեն վայրկյան այս և այլ ամբիոններից քարոզում են ատելություն, տարանջատում մտցնում հայ ժողովրդի մեջ»,-ասաց Մինասյանը։
Անդրադառնալով՝ Ալեն Սիմոնյանի՝ ընդդիմությանն ուղղված մեղադրանքը, թե ինչու է ընդդիմությունը աշխատավարձ ստանում՝ Արծվիկ Մինասյանը նկատեց, որ նման խոսքեր է ասում մի ուժի ներկայացուցիչ, որոնց անդամ պաշտոնյաները չարաշահումների և յուրացումների համար պատասխանատվության են ենթարկվելու իշխանափոխությունից հետո։
Ընդդիմադիր պատգամավորը կարևորեց նաև կառավարության անդամների գործունեության գնահատումը և հիշեց, որ օրեր առաջ լսում էր ՏԿԵ նախարարի հայտարարությունը, թե ինքն ավելի լավ է կառավարել Սևանի ջուրը, քան Արծվիկ Մինասյանը։
«Էս մարդը, պարզվում է չգիտի, որ իր նախարարության ֆունկցիան այլ է։ Չի հասկանում ՏԿԵ նախարարության գործառույթը և այն չի տարբերում Բնապահպանության նախարարության գործառույթից։ Ամենադասական օրնակն է ձեր կառավարության, առնվազն էս անդամի։ Էլի կան մարդիկ, որոնք չեն տիրապետում ու հասկանում, որ Դավիթ Խուդաթյանի պատասխանատվությունը ջրային համակարգերի կառավարումն է, և այդ կառավարման ձախողման պատճառով է, որ Սևանա լճից հավելյալ ջրառ է իրականացվել
Մինասյանը նշեց, որ 2017 թվականին, երբ ինքը բնապահպանության նախարար էր, նոյմեբերի 2-ի դրութմաբ Սևանա լճի մակարդակը 1900 մ 48 սմ էր, 2025 թվականի նույն օրվա դրությամբ Սևանա լճի մակարդակը 1900 մ 32 սմ է, 16 սմ-ով ավելի պակաս
«Այդ ցուցանիշը բազմապատկելով 12-ով, կստացվի 200 մլն մ³, որ պակասել է Սևանից։ Այն ավելին է, քան օրենքով Սևանից թույլատրելի ջրառի չափաքանակը։ Սա է կառավարման արդյունքը։ Դավիթ Խուդաթյանն անգամ ձախողել է ձեր իսկ կառավարման տարիների լավագույն 2021 թվականի ցուցանիշը, նա սրանով հաստատում է իր գործունեության ձախողման արդյունքը»,-հայտարարեց Մինասյանը և նշեց, որ ներկայացված վիճակը բնորոշում է կառավարության գործունեության բոլոր ոլորտներում։










