ՀԷՑ-ում տիրող իրավիճակը տարիներ շարունակ թաքցվել է վերահսկող մարմիններից. Ռոմանոս Պետրոսյան


ՀԷՑ-ում տիրող իրավիճակը տարիներ շարունակ թաքցվել է վերահսկող մարմիններից. Ռոմանոս Պետրոսյան
Նոյեմբեր 13 16:45 2025

Ես ՀԷՑ-ում տիրապետում եմ իրավիճակին, ՀԾԿՀ-ում այս մասին հայտարարեց ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

«Գործընթացը շարադրված է էներգետիկայի մասին օրենքով, և ստանձնելով ժամանակավոր կառավարչի լիազորությունները, ինձ վերապահված իրավասությունների շրջանակներում իրականացնելու եմ մի շարք վերահսկողական, ստուգողական և այլ գործառույթներ։

Մի քանի շաբաթ անց պարզ դարձավ, որ երկար տարիներ ՀԷՑ-ում տիրող իրավիճակը, թաքցվելով և՛ ՀԾԿՀ-ից, և՛ իրավասու վերահսկողական և տեսչական լիազորություններով օժտված պետական այլ մարմիններից, բերել հանգեցրել է այն ճգնաժամային իրավիճակին, որ ՀԾԿՀ նախագահը ստիպված էր ՀԷՑ-ի նկատմամբ վարույթ հարուցել և կանխարգելիչ միջոցառում իրականացնել»,-ասաց Պետրոսյանը

Նա նշեց, թե օրեր առաջ իր արած կանխատեսումը, որ ՀԷՑ-ը ենթադրաբար կզրկվի լիցենզիայից, պարզապես ժամանակավոր կառավարչի լիազորությունների շրջանակներում իրականացված ստուգումների արդյունք էր, որին ինքը տիրապետում է։

Հիշեցնենք՝ ՀԾԿՀ-ն քննարկում է «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայի չեղարկման հարցը։