Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրել է.
«Գառնիկ Դանիելյանի ելույթի մասով.
Մոր ու մանկան առողջության պահպանումը, ծնելիության խթանման առողջապահական բաղադրիչը մեր ռազմավարության գերակա ուղղություններից է:
Ամեն տարի ընդլայնում ենք վերարտադրողական, անպտղության հաղթահարման պետական ծրագրերը և ավելի շատ շահառուների ենք ընդգրկում դրա մեջ` պետական պատվերի շրջանակում:
Արտամարմնային բեղմնավորման հնարավորություն այժմ տրված է մինչև 40 տարեկան կանանց, նախկին 35-ի փոխարեն, նաև սերմնավորման հնարավորություն` 28-ի փոխարեն ունեն մինչև 42 տարեկան կանայք:
Սերմնավորման կաբինետներ ենք ներդնում նաև մարզերում և տեղում ունենք արձանագրված հղիություններ և արդեն ծնված բալիկ:
Ծրագրի ներդրումից ի վեր` 1379 երեխա է ծնվել:
Ընդլայնում ենք հղիների և նորածնային սքրինինգները` կանխարգելելով մահերը և հաշմանդամությունը: Այնպիսի կանխարգելիչ սքրինինգներ, որոնց բացակայության պատճառով նախկինում մահեր էին գրանցվում:
Ու ասեմ, այս ամենով չենք սահմանափակվում:
Մեր ամենօրյա աշխատանքը ուղղված է մարզերում, սահմանամերձ բնակավայրերում որակյալ բուժծառայության հասանելիության ապահովմանը և բոլոր ողջախոհ առաջարկները, այդ թվում նաև ձեր կողմից հնչեցված, անպայման դիտարկում և իրացնում ենք:
Հավելեմ, որ կան վիճակագրական տվյալներ, որոնցից եզրակացություն անելու համար, պետք է սպասենք տարեկան ամփոփմանը»:










