«Այս ներկայացուցչական կազմով մեր այստեղ լինելը հաստատում է մի բան, որ մենք մեր արած-չարածների համար վախենալու բան չունենք, պատրաստ ենք պատասխանել բոլոր հարցրեին»,-ՀԾԿՀ նիստի մեկնարկին ասաց ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։
Նա նշեց, որ խոսքը վերաբերում է Հայաստանում բնակվող 3 միլիոն քաղաքացիներին։
«4 ամսից ավել, ես ուղիղ խոսքով ասում եմ, որ անգամ ակնարկ չի եղել, որ ՀԷՑ-ը վերցնելու են Սամվել Կարապետյանից»,- ասաց Ղազինյանը և նշեց, որ եթե ակնարկ լիներ կիմանար։
Նշելով, որ գործընթացն աշխարհաքաղաքական բնույթ ունի՝ Ղազինյանը չբացառեց, որ այն կփոխանցվի ադրբեջանցիներին կամ թուրքերին։
Դահլիճ Մտած Ռոմանոս Պետրոսյանին լրագրողները հարցրեցին, թե ինչ գործ ունի նիստին, իսկ վերջինս արձագանքեց. «Դուք ցանկանում եք տապալել այս նիստը, ես այս ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչն եմ, թույլ տվեք նստեմ իմ տեղը»։
Մինչ այդ, փաստաբան Արամ Օրբելյանն ասաց, որ Ռամանոս Պետրոսյանը իրավունք չունի գտնվելու ՀԾԿՀ նիստին։
«Դուք խոչընդոտում ենք մեր աշխատանքը, խնդրում եմ մի խոչընդոտեք... Մի հատ ձեր բեյջերը ցույց տվեք, տեսնեմ լրագորղ եք, թե՝ սադրիչներ»,-հայտարարեց Պետրոսյանը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն էլ կանչեց ոստիկանությանը և լրագրողներին սպառնաց դուրս հանել դահլիճից, եթե վերջիններս խանգարեն նիստը։










