Այս իշխանության համար հոդվածը կարևոր չի, որովհետև երբ կա հանձնարարություն` հոդված միշտ էլ կճարվի. Աբրահամյան


Այս իշխանության համար հոդվածը կարևոր չի, որովհետև երբ կա հանձնարարություն` հոդված միշտ էլ կճարվի. Աբրահամյան
Նոյեմբեր 13 11:26 2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Իշխանության տարբեր դեմքերի` Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին ուղղված ակնարկ-ռեպլիկներից հասկանալի էր, որ նրանք որևէ գործի շրջանակներում ձերբակալվելու են:

Այս իշխանության համար հոդվածն առանձնապես կարևոր չի, որովհետև երբ կա հանձնարարություն` հոդված միշտ էլ կճարվի:

Սերժ Սարգսյանի հետ Վազգենի ու Նարեկի վերջին զրույցը բավականին մեծ ռեզոնանս էր առաջացել, ինչին էլ գումարվել էր նաև նրանց նկատմամբ իշխանության կուտակած ատելությունը:

Հետևանքն ու իշխանության սցենարն արդեն կանխատեսելի է»: