Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրել է.
«401 կին մարզերից և 128 կին Երևանից դիմել են «Հաջողակից սկսնակի» ծրագրին՝ «Միմյանցից ոգեշնչված» փուլին մասնակցելու համար։ Երեկ տեղի ունեցավ բարեգործական ընթրիքը, հավաքվեց ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի մի մասը։ Շնորհակալ եմ մեր բոլոր նվիրատուներին եւ, իհարկե, ընթրիքի բոլոր մասնակիցներին»։










