Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է.
«ԱԱԾ դիմակավորված անձինք, քննիչի մասնակցությամբ, խուզարկություն են իրականացնում Վազգեն Սաղաթելյանենց տանը: Ես, որպես փաստաբան, մի քանի անգամ պահանջեցի, որ ներս թողնեն, սակայն ներսից քննիչը հրահանգեց համբերել...
Դե ի՞նչ ասեմ, տղերք, համբերել ես հաստատ գիտեմ: Համբերելու եմ մինչեւ ձեր պատասխանատվության ժամը»։
Ավելի վաղ փաստաբանը գրել էր, որ քննիչները տեղյակ են, որ փաստաբանն է սպասում, բայց դուռը չեն բացում:










