Ողբերգական դեպք է տեղի ունեցել․ փակ լողավազանում 4-ամյա երեխա է ջրահեղձ եղել


Ողբերգական դեպք է տեղի ունեցել․ փակ լողավազանում 4-ամյա երեխա է ջրահեղձ եղել
Նոյեմբեր 12 21:50 2025

Նոյեմբերի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բյուրեղավանի շտապօգնության խումբը մարզի բնակավայրերից մեկից «ջրահեղձ վիճակ, սրտի կանգ կլինիկական մահ» ախտորոշմամբ «Աբովյան» բժշկական կենտրոն են տեղափոխել մի երեխայի։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պազրվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 4-ամյա Մ․ Ա․-ն է։

Կոտայքի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ երեխան ժամը 20։00-ի սահմաններում նշված հասցում իր ծնողների կողմից օրավարձով վարձակալած հյուրատան փակ լողավազանում ջրահեղձ է եղել։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։