Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը առավելության է հասել Ռադոսլավ Վոյտաշեկի նկատմամբ


Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը առավելության է հասել Ռադոսլավ Վոյտաշեկի նկատմամբ
Նոյեմբեր 12 18:58 2025

Շարունակվում է 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը։

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից,  չորրորդ փուլում  գրոսմայստեր Լևոն Արոնյանը 1.5:0.5 հաշվով առավելության է հասել  Լեհաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռադոսլավ Վոյտաշեկի նկատմամբ:

Արոնյանը դուրս է եկել աշխարհի գավաթի  հինգերորդ փուլ: