Կոնկրետացել են խոսակցությունները, թե որ հատվածները սահմանազատենք, որ TRIPP-ի ենթակառուցվածքային զարգացմանը նպաստենք. Մհեր Գրիգորյան


Կոնկրետացել են խոսակցությունները, թե որ հատվածները սահմանազատենք, որ TRIPP-ի ենթակառուցվածքային զարգացմանը նպաստենք. Մհեր Գրիգորյան
Նոյեմբեր 12 18:42 2025

Որոշ ժամանակ անց մենք կհրապարակենք տեղեկատվություն, թե երբ կլինի հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը. ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ պարբերաբար աշխատանքային շփումներ կան։

Ի պատասխան հարցի, թե օգոստոսի 8-ի համաձայնագրից հետո ի՞նչ ընթացքի մեջ է ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացը և արդյո՞ք դրանք փոխկապակցված են, Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Գլոբալ իմաստով ինչ խոսք՝ օգոստոսի 8-ի պայմանագիրը հանգեցրեց նրան, որ երկկողմ ստիմուլ կար սահմանազատման գործընթացը շարունակելու և դա քննարկվում է։ Բացի դա կոնկրետացավ խոսակցությունները թե ենթակառուցվածքները ինչ դիրք կունենա և դիրքից կախված որ հատվածները սահմանազատենք, որ նույնիսկ նախագծային աշխատանքները սկսելու համար աշխատանքի բազա ունենանք։ Երկուսն էլ այո՛, սահմանազատում է, բայց որ սահմանազատվելիք հատվածներ ունենանք, որ TRIPP-ի ենթակառուցվածքային զարգացմանը նպաստենք, բայց առաձին մեր գործընթացը վստահ եմ, որ կշարունակենք»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ 2025թ. սեպտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի ղեկավարությամբ կայացել էր երկու պետությունների պատվիրակությունների փոխադարձ այցելություններ Հայաստանի Հանրապետության տարածք և Ադրբեջանի Հանրապետության տարածք: